Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Դու էլ նրանց համար կմարգարեանաս իմ այս բոլոր պատգամները և կասես նրանց. “Տերն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տա, իր ձայնը, հրամանի իր խոսքը պիտի արձակի իր տեղից, և նրանք այգեկութ անողների պես երկրի բոլոր բնակիչների համար պատասխան պիտի տան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:30
25 Խաչաձեւ Հղումներ  

«Տերը Սիոնից խոսեց և Երուսաղեմից հնչեցրեց իր ձայնը. սուգ արեցին հոտերի արոտավայրերը, և չորացան Կարմելոսի բարձունքները»։


Տերը՝ Զորությունների Աստվածը, պիտի գա ու պատերազմ մղի, նախանձախնդրություն պիտի հարուցի և բարձրաձայն գոչի իր թշնամիների վրա։


Դրա համար էլ Հազերի ողբը պիտի լացեմ Սեբիմայի այգիների վրա։ Ո՛վ Եսեբոն և Ելեիլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։


Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։


Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։


Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։


Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։


Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։


Փառքի՛ Աթոռ, բարձր ի սկզբանե, մեր սրբության վայր,


Առանց մեղքի ընթացա և ուղիղ մնացի. Ե՛լ իմ առջև և տե՛ս,


Տերը թող կործանի նենգավոր շրթունքները Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.


Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։


Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։


Արդ, նայի՛ր քո սուրբ բնակության վայրից՝ երկնքից, և օրհնի՛ր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որ տվեցիր նրանց, ինչպես երդվել ես մեր հայրերին, թե մեզ կտաս մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”»։


Արքան Սադովկին ասաց. «Աստծու տապանակը հե՛տ տար քաղաք և դի՛ր իր տեղը։ Եթե Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ հետ կդարձնի և ինձ տեսնել կտա այն և նրա վայելչությունը։


Աստված համբարձվեց օրհնությամբ, Մեր Տերը՝ փողի ձայնով։


Քո ձայնի ահից ժողովուրդները հիմարացան, և քո երկյուղից հեթանոսները ցրվեցին։


Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։


Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ