Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։
ԵՍԱՅԻ 32:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ տկարների սրտերը պիտի անսան ու հնազանդվեն, թոթով լեզուներն արագորեն պիտի սովորեն խաղաղություն խոսել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անխոհեմների միտքը լավ դատողություն կունենա, և թոթովախոսների լեզուն սահուն և հստակ կխոսի։ |
Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։
Հոգով մոլորվածները պիտի ճանաչեն իմաստությունը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդվել, թոթովախոսները պիտի սովորեն խաղաղություն խոսել»։
մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
միայն հաճախ լսել էին, թե՝ «Նա, ով այն ժամանակ հալածում էր մեզ, այժմ քարոզում է այն հավատը, որ մի ժամանակ արմատախիլ էր անում»։