Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։
ԵՍԱՅԻ 31:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթե և ոսկե կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։ |
Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։
Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի մերժի՝
Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես
Նրանց աստվածների կուռքերը կայրես հրով, դրանց վրա եղած արծաթի ու ոսկու վրա աչք չունենաս, չվերցնես դրանք, որպեսզի մեղք գործած չլինես, որովհետև այն Տիրոջ՝ քո Աստծու համար գարշելի է։