ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
ԵՍԱՅԻ 30:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նեղության հաց և կարոտության ջուր պիտի տա քեզ. էլ քեզ չեն մոտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետև աչքերդ տեսնելու են քեզ մոլորեցնողներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ու թեև Տերը ձեզ տա նեղության հաց և տառապանքի ջուր, քո Ուսուցիչն այլևս թաքուն չի լինելու, և քո աչքերը տեսնելու են քո Ուսուցչին։ |
ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
և ասացե՛ք. “Այսպես է ասում արքան. “Սրան բա՛նտ դրեք, և նա թող մի կտոր հացով ու մի կում ջրով սնվի, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ”»։
Քանզի Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, Որ տալիս է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, Եվ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։
Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանվածների՞ն, կրծքից կտրվածների՞ն։
նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։
Քո փրկությունը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. և քո հացը չի պակասելու։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ չարչարանաց հաց կուտես, որովհետև տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերին հիշեք եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։