ԵՍԱՅԻ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ հիսնապետին և սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին և խելամիտ ունկնդիրին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար արհեստավորին և վարպետ կախարդին։ |
Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։
Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ, և սա ոչ թե երեկվանից կամ նախանցյալ օրվանից, և ոչ էլ այն պահից, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ»։
Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։
Եվ այնպես պիտի լինի, որ կեղծավորաբար այս ժողովրդին երանի տվող մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։
Այդպիսով ես ձեր միջից վերցրի ցեղապետներին՝ իմաստուն, փորձառու ու շրջահայաց այրերի, և նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ, դատավորների ատենադպիրներ։
Նա ասաց Զեբեեին և Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նույնպիսին և նրանք էին՝ քեզ նման, և դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագավորի որդիների նման էր»։
Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։