Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 հսկային, զորեղին և պատերազմող մարդուն, դատավորին, մարգարեին, տեսանողին և ծերին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու երեցին,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 3:2
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրա միջից կվերացնեմ դատավորին և նրա բոլոր իշխաններին կկոտորեմ նրա հետ»,- ասում է Տերը։


Թագավորական սերնդից մեկին պիտի վերցնի, նրա հետ ուխտ պիտի դնի և նրան հավատարմության երդում անել պիտի տա։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպեսզի թագավորությունը տկարանա,


Մյուսներին էլ ինձ լսելի ձևով ասաց. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք և կոտորե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի.


Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե Իսրայելի տան ծերերն ինչե՛ր են անում այստեղ՝ խավարի մեջ, յուրաքանչյուրը ծածուկ, իր սենյակում։ Նրանք ասում են, թե Տերը լքել է և չի նայում երկրին»։


Քանզի Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, Որ տալիս է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, Եվ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։


հիսնապետին և սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին և խելամիտ ունկնդիրին։


«Մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը՝ դառնացնող ժողովրդին. չգիտե՞ք, թե այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագավորը Երուսաղեմ գա, նրա թագավորին ու իշխաններին պիտի վերցնի և նրանց իր մոտ՝ Բաբելոն տանի։


Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ