ԵՍԱՅԻ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ահա գալու է Տերը, որ դատաստան անի, և իր ժողովրդին կանգնեցնելու է ատյանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը վեր է կացել, որ դատաստան անի. նա կանգնել է ժողովուրդներին դատելու համար։ |
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։
քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով, և ամեն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրավորվեն Տիրոջ ձեռքից։
Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։