Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
ԵՍԱՅԻ 29:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես Դավթի պես պիտի պաշարեմ քեզ, պատնեշեմ քեզ շուրջանակի և քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։ |
Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի արքային. “Չի մտնի այս քաղաքը, այնտեղ նետեր չի արձակի, քաղաքը չի պաշարի վահաններով, նրա շուրջ հողաթումբ չի կանգնեցնի,
Սիոնի դուստրը լքված պիտի մնա, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակը՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը։
Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։
Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր և դրանով քո դեմ պատերազմող քաղաքի շուրջը պատնե՛շ կառուցիր, մինչև որ այդ քաղաքը հանձնվի»։