Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 29:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ես Դավթի պես պիտի պաշարեմ քեզ, պատնեշեմ քեզ շուրջանակի և քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 29:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։


Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին. “Նա չի մտնելու այս քաղաքը Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ, Եվ վահանով չի գալու նրա առջև Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։


Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։


Նրա աջ ձեռքին Երուսաղեմի գուշակության նշանը ելավ՝ նրա դարպասներին պարսպակործաններ տեղադրելու, պատվարներ կանգնեցնելու, պաշարման հողապատնեշներ հիմնելու, գոռալով բերանը բացելու, ձայնը բարձրացնելու։


Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։


Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել. դրանցով պատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ