ԵՍԱՅԻ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանվածների՞ն, կրծքից կտրվածների՞ն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն, |
Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։
Տերը նեղության հաց և կարոտության ջուր պիտի տա քեզ. էլ քեզ չեն մոտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետև աչքերդ տեսնելու են քեզ մոլորեցնողներին,
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ և հայտնի՛ր Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին. “Խրատ չե՞ք առնում՝ իմ խոսքերին հետևելու համար”,- ասում է Տերը։
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
Արդ, ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ մոտ վկայություն անեմ, որ լսի. ահավասիկ նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խոսքը նրանց համար նախատինք եղավ, և այն այլևս ախորժելի չի լինելու նրանց։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» (Ես. 53.1)։
Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար,