ԵՍԱՅԻ 28:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրը Զորությունների Տերը հույսի պսակ պիտի դառնա՝ պատրաստված ի փառս ժողովրդի մնացորդի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ, |
Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։
երկրի ծայրերից հրաշալի բաներ լսեցինք. «Հո՛ւյս բարեպաշտին». և թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ և յուրայիններիս համար է»։ Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրենքները։
Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար,
Քամուն պիտի տաս, և հողմերը պիտի տանեն դրանք, և մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայելի Սրբով։
Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է քեզ գիշերը լույս տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը։
Եվ Հուդայի հազարապետներն իրենց սրտերում կասեն. “Մենք Երուսաղեմի բնակիչներին կգտնենք իրենց Ամենակալ Տեր Աստծու ձեռքով”։
Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։