ԵՍԱՅԻ 26:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ մեռածները կյանքը չեն տեսնելու. բժիշկները հարություն չեն կարող տալ։ Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստյան մատնեցիր նրանց բոլոր արուներին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։ |
նրանց մեղքերը երեսով տվեցին, ցողի մշուշի նման անհայտ էլ կմնա։ Եվ թող նրան հատուցվի իր արածի համեմատ. անիրավ ամեն մարդ թող ջարդվի քայքայված ծառի պես,
Եվ Տերն այդ օրը Իսրայելի որդիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը տեսավ եգիպտացիների դիակները ծովի ափին։
Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,
Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։
հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։
Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։
և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։
այնտեղ պաշտելով մարդու ձեռքով փայտից ու քարից պատրաստված օտար աստվածներ, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտոտում։
Իսկ մնացած մեռյալներից ոչ ոք չկենդանացավ, մինչև կլրանար հազար տարին։ Այս է մեռելների առաջին հարությունը։