ԵՍԱՅԻ 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ճեղքվում-ճեղքոտվում է երկիրը, պատառվում-պատառոտվում է երկիրը, դողում-դողդողում է երկիրը։ |
Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։
թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
Կանգնեց, և երկիրը շարժվեց, նայեց, և հալվեցին ազգերը, բռնությամբ խորտակվեցին լեռները, և հալվեցին հավիտենական բլուրները։ Նրա հավիտենական ընթացքը
երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։
Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։
Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։