ԵՍԱՅԻ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահը, գուբը և որոգայթը ձեզ վրա, ո՛վ երկրի բնակիչներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սարսափ, վիհ ու որոգայթ կա քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ։ |
Եթե հույսդ նրա վրա դնես, նա քեզ համար սրբություն կլինի, և քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Հակոբի տունը որոգայթի, և Երուսաղեմի բնակիչները ծործորների մեջ են։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։
քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։
Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։
Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,
Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,