ԵՍԱՅԻ 23:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։ |
Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,
Դրանցից ուղարկի՛ր նաև եդովմացիների թագավորին և մովաբացիների թագավորին, ամովնացիների թագավորին, Տյուրոսի թագավորին և սիդովնացիների թագավորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղեմ Հուդայի երկրի արքա Սեդեկիայի մոտ։
Կասես. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Սիդո՛ն։ Փառավորվելու եմ քո մեջ։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը, երբ քո դատաստանն անեմ։ Եվ ես սրբաբանվելու եմ քո մեջ։
Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։
արհեստավորներ ու վարպետներ այլևս չպիտի գտնվեն քո մեջ, երկանքի, փեսայի ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ, ճրագի լույսն այլևս երբեք չպիտի փայլի քո մեջ, քանզի քո վաճառականները, որոնք երկրի փառավորներն ու մեծամեծներն էին և որոնք զվարճանում էին քո մեջ, բոլոր ազգերին մոլորեցրին քո թունավոր կախարդությամբ։
Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։