այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
Այն օրը փութով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին հույսերը, և խռովություն է լինելու նրանց մեջ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է”։