ԵՍԱՅԻ 22:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան պիտի ապավինեն իր հոր տան բոլոր պատվավոր մարդիկ՝ փոքրերից մինչև մեծամեծները։ Բոլոր անոթները՝ մանր թե մեծ, մինչև կարասները, նա պիտի բացի, և ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, և ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամեն ինչ կախված է լինելու նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր հոր տան ամբողջ կշիռը նրանից կկախվի, երանքից ծնվածներն ու հետնորդները, բոլոր փոքր անոթները՝ թասերից սկսած մինչև ամեն տեսակ սափորները։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Աներեր մարդը պիտի շարժվի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանվի, և նրա փառքը պիտի վերանա նրանից»,- քանզի Տե՛րը խոսեց։
Մի՞թե նրանից փայտ կարող են վերցնել՝ որևէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կարող են վերցնել՝ դրանից աման կախելու համար։
Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։