ԵՍԱՅԻ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միտքս շփոթվել է, սարսափը զարհուրեցրել է ինձ, նա իմ ցանկալի մթնշաղը արհավիրքի գիշեր դարձրեց ինձ համար։ |
Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը Ամբողջ ցերեկվա ընթացքում. Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
իրենց տաք անկողինների մեջ՝ նրանց արհավիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն հավիտենական քնով և չարթնանան,- ասում է Տերը։-
և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։
Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։
Իր բույնն ու իր ձագերին թևի տակ առնող արծվի նման գթաց, տարածեց իր թևերն ու ընդունեց նրան, և իր մեջքին դրած բարձրացրեց նրան։