Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։
ԵՍԱՅԻ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ստորացավ մարդը, մինչև գետին խոնարհվեց տղամարդը, Նրանց մի՛ ներիր, Տե՜ր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։ |
Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։
Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։ Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ Նկուն դարձար ու գերեզման իջար,
Ո՛վ Տեր, դու իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտավորությունները, քավություն չտաս նրանց անիրավություններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիվանդությամբ տառապեն քո առաջ, քո բարկության ժամին այդպե՛ս վարվիր նրանց հետ։
բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա»։
Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանալով մարմնական մտածումներով։
որոնք իմաստության համբավ ունեն՝ ինքնակամ պաշտամունքով, խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և ծառայում են մարմինը բավարարելուն։
Հեսուն ասաց ժողովրդին. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ է. նա, նախանձախնդիր լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրենությունները,