ԵՍԱՅԻ 17:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնպես պիտի լինի, ինչպես եթե մեկը կանգուն ցորենը հավաքի իր գիրկը, ապա նրա հետևից ընթանա հասկաքաղը, կամ եթե մեկը Հաստատության հովտում հասկ քաղի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։ |
Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորվես։ Եթե անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, երբ կտակելու ես, ինչպես հայրն է ժառանգություն թողնում իր որդիներին։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։
Այսպես է ասում Տերը. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող հարուստն իր հարստությամբ չպարծենա,
Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։
Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։
Սահմաններն իջնում են Ենովմի որդիների հովտի դիմացի լեռան եզերքը, որ հյուսիսում Ենակի ռափայինների մասն է, և հարավից՝ Հեբուսի հետևից, իջնում են Ենովմի որդիների Գայի բնակավայրը և գնում Ռովգելի աղբյուրը։