Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 ապա այնտեղ մնա խոզանը. կամ էլ նմանվելու է այն ձիթենուն, որի բարձր ճյուղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին»,- այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 17:6
16 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամենը պիտի կատարվի երկրի վրա, հեթանոսների մեջ։ Ինչպես ճռաքաղ են անում ձիթենին, այդպես ճռաքաղ պիտի անեն և նրանց։ Եվ երբ այգեկութը դադարի,


Տերը ձեզ կցրի բոլոր ազգերի մեջ, սակավաթիվ կլինեք այն ազգերի մեջ, ուր Տերը կտանի ձեզ,


Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,


Եթե գողերն ու գիշերվա ավազակները մտնեին քեզ մոտ, որտե՞ղ պիտի թաքնվեիր, և արդյո՞ք իրենց համար բավականին բան չէին գողանա, և եթե այգեկութ անողները մտնեին քեզ մոտ, մի՞թե մի ողկույզ անգամ կթողնեին։


Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թե Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լավ չէ.


և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է. «Սիոնից պիտի գա Փրկիչը և Հակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտությունները։


Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին,


Եվ այլևս երես չեմ դարձնելու նրանցից, քանի որ Իսրայելի տան վրա թափեցի զայրույթս”»,- ասում է Տերը՝ Աստված։


Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։


Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մնացորդ է մնալու։ Կործանումը վճռված է և պիտի կատարվի արդարությամբ,


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Իսրայելում կթողնես յոթ հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին և շրթունքներով նրան չեն համբուրել»։


Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ