Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
ԵՍԱՅԻ 16:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։ |
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։
Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
Եզեկիան այսպես արեց ամբողջ Հուդայում. նա արեց այն, ինչ բարի և ուղիղ էր Տիրոջ՝ իր Աստծու առաջ։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։
Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը. նա է փրկելու մեզ։
«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,
կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։