ԵՍԱՅԻ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։ |
քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա, դու, որ սարսեցնում էիր թագավորներին։ Զորությունների Տերը Քանանի մասին հրամայեց կործանել նրա հզորությունը։
Այսուհետև ազդանշան կտա հեռավոր ազգերին ու նրանց կբերի երկրի ծայրերից, և ահա նրանք առանց հապաղելու արագ կընթանան և թեթևորեն տեղ կհասնեն։
ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։
Թող երբեք չահաբեկվեն ձեր սրտերը, մի՛ վախեցեք այն լուրերից, որ կլսեք երկրում, որովհետև նույն տարում պիտի գա մի լուր, իսկ հաջորդ տարում՝ այլ լուր, և անիրավություն պիտի լինի երկրում, խայտառակություն՝ խայտառակության վրա։
Եվ եթե Բաբելոնը միչև իսկ երկինք բարձրանա և այնտեղ հաստատվի ամրությամբ, միևնույն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար»,- ասում է Տերը։
Վախեցե՛ք Տիրոջ՝ Աստծու հայացքից, քանի որ մոտ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստել է իր զոհաբերությունները և կանչել է իր հրավիրյալներին։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։