Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
ԵՍԱՅԻ 10:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդպես չի կարող լինել»։ Զորությունների Տերը քո պատվի վրա անարգանք է ուղարկելու, և քո փառքի վրա բոցավառ հուրն է բորբոքվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա փառքի տակ կրակ պիտի վառվի բոցավառ հրդեհի նման։ |
Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։
Լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը պիտի լափի հոգուց մինչև մարմինը, և փրկվողը նման պիտի լինի բորբոքված բոցից ազատվածի։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ, նույնպես պարտության են մատնվելու. փախչողն էլ պիտի բռնվի։ Այսպես է ասում Տերը. «Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են»։
Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։
Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զորությունը։ Նա կգա հասնի ձեր բոլոր ձորերը և կճեմի ձեր պարիսպների վրայով.
քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա է. նա Մեծ խորհրդի պատգամաբեր պիտի կոչվի, Սքանչելի խորհրդական, Աստված հզոր, Իշխան, Հայր հավիտենական։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջություն։
Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։
“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։
Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։
Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։