Ոչ ոք եղբորը երեք օր չտեսավ, երեք օր ոչ ոք իր անկողնուց չելավ, մինչդեռ Իսրայելի բոլոր որդիների բոլոր բնակավայրերում լույս էր։
ԵԼՔ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես կզատորոշեմ եգիպտացիների հոտերը Իսրայելի որդիների հոտերից, և Իսրայելի որդիներից ոչինչ չի կորչի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը կզատորոշի իսրայելացիների հոտերն ու եգիպտացիների հոտերը, և Իսրայելի որդիների մեկ անասունն անգամ չի սատկի”»։ |
Ոչ ոք եղբորը երեք օր չտեսավ, երեք օր ոչ ոք իր անկողնուց չելավ, մինչդեռ Իսրայելի բոլոր որդիների բոլոր բնակավայրերում լույս էր։
Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեր նշանը լինի։ Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ եգիպտացիների երկիրը։
Եվ տարբերություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև։ Վաղն իսկ շնաճանճը կտարածվի քո երկրում”»։
Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։
Եվ Տերը հաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չոչնչացավ։
«Եվ այգեկութից առաջ երեք ամսով ձեզ զրկեցի անձրևից. մի քաղաքի վրա կտեղացնեմ, իսկ մյուս քաղաքի վրա չեմ տեղացնի. մի մասը կխոնավացնեմ, իսկ մյուսը, որտեղ տեղացրած չեմ լինի, կչորանա։
Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։