Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 8:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ տարբերություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև։ Վաղն իսկ շնաճանճը կտարածվի քո երկրում”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 8:19
18 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե Աստծու ուժով եմ հանում դևերին, ապա Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։


Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։


Իսկ եթե Աստծու Հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։


Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը։ Ես իմ ձեռքը կերկարեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին կհանեմ նրանց միջից»։


ասելով. «Ի՞նչ անենք այս մարդկանց, քանի որ մի կողմից նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարվեց, մյուս կողմից էլ Երուսաղեմի բոլոր բնակիչներին արդեն հայտնի է, և մենք չենք կարող ուրանալ։


Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։


Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։


Նրանք ասացին. «Եթե Տիրոջ՝ Իսրայելի Աստծու Ուխտի տապանակը հետ ուղարկեք, այն սոսկ մի՛ ուղարկեք, այլ պատուհասի վերացման ընծայով, և կբուժվեք, ու կներվեն ձեր մեղքերը, այլապես նրա ձեռքը գուցե չվերանա ձեզանից»։


Փարավոնի պաշտոնյաները նրան ասացին. «Մինչև ե՞րբ պիտի տառապենք։ Արձակի՛ր մարդկանց, որպեսզի պաշտեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, թե՞ ցանկանում ես տեսնել, թե ինչպե՛ս է կործանվում Եգիպտոսը»։


և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։


Սակայն փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։


և չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լեցուն հասկերին։ Պատմեցի երազահաններին, բայց ոչ ոք չկարողացավ մեկնել ինձ համար»։


Ես կզատորոշեմ եգիպտացիների հոտերը Իսրայելի որդիների հոտերից, և Իսրայելի որդիներից ոչինչ չի կորչի”»։


Սակայն Իսրայելի որդիների ապրած Գեսեմ երկրում կարկուտ չտեղաց։


Ոչ ոք եղբորը երեք օր չտեսավ, երեք օր ոչ ոք իր անկողնուց չելավ, մինչդեռ Իսրայելի բոլոր որդիների բոլոր բնակավայրերում լույս էր։


Բայց Իսրայելի որդիների մոտ մի շուն անգամ չի հաչա մարդու կամ անասունի վրա, և այդպիսով կիմանաք, որ Տերը սքանչելիքներ անելով Իսրայելին զատեց եգիպտացիներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ