Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
ԵԼՔ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևս այստեղ չեք մնա»։ |
Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բայց ձեր արջառն ու ոչխարը թողե՛ք այստեղ, իսկ մնացածը թող գա ձեզ հետ»։
Եվ նրանք Մովսեսին ու Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Եվ նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն։ Սակայն ովքե՞ր են լինելու գնացողները»։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարավոնին ու Եգիպտոսին, որից հետո փարավոնը ձեզ կարձակի այստեղից։ Եվ երբ ձեզ արձակի, ձեզ կվռնդի ամեն ինչով։
Մովսեսն ասաց. «Ես քո մոտից կելնեմ և կաղոթեմ Աստծուն, և վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարավոնի, իր պաշտոնյաների ու իր ժողովրդի վրայից։ Միայն թե փարավոնը նորից չխաբի՝ չարձակելով ժողովրդին՝ Տիրոջը զոհ մատուցելու»։
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղոթե՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ձեր ժողովրդին, և զոհ կմատուցեն Տիրոջը»։
Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։
«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան հարձակվեց մեզ վրա. գուցե Տերն իր բոլոր հրաշքների համաձայն մի բան անի մեզ համար և նրան վանի մեզնից»։
Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։
Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեք Տիրոջը, որպեսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, ինձ վրա ոչինչ չգա»։
Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։