Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 10:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բայց ձեր արջառն ու ոչխարը թողե՛ք այստեղ, իսկ մնացածը թող գա ձեզ հետ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. «Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:24
7 Խաչաձեւ Հղումներ  

Այս անգամ էլ փարավոնը կարծրացրեց իր սիրտը և չկամեցավ ժողովրդին արձակել։


Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։


Նրանց ունեցվածքը, նրանց անասունները, նրանց չորքոտանիները արդյոք մերը չե՞ն լինի։ Միայն սրանով կնմանվենք նրանց, և նրանք կբնակվեն մեզ հետ»։


Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։


Մովսեսն ասաց. «Ես քո մոտից կելնեմ և կաղոթեմ Աստծուն, և վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարավոնի, իր պաշտոնյաների ու իր ժողովրդի վրայից։ Միայն թե փարավոնը նորից չխաբի՝ չարձակելով ժողովրդին՝ Տիրոջը զոհ մատուցելու»։


Մովսեսն ասաց. «Ողջակիզության ու զոհաբերության անասուններ էլ դու պիտի տաս մեզ, որ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ