Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղոթե՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ձեր ժողովրդին, և զոհ կմատուցեն Տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 8:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։


Տերը մեծամեծ հարվածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց և անպայման պիտի բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դեպի Տերը, որը պիտի լսի ու բժշկի նրանց։


Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։


Իրենց կախարդություններով նույնն արեցին նաև եգիպտացի գիտունները և գորտեր հանեցին եգիպտացիների երկրի վրա։


Մովսեսը փարավոնին ասաց. «Սահմանի՛ր ինձ, թե ե՛րբ աղոթեմ քեզ համար, քո պաշտոնյաների ու քո ժողովրդի համար, որպեսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մոտից ու ձեր տներից և մնան միայն գետում»։


Փարավոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ. անապատո՛ւմ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, սակայն հեռու չգնաք։ Արդ, նաև ինձ համա՛ր աղոթեք Տիրոջը»։


Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։


Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։


Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։


Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ