ԵԼՔ 7:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց իրենց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց. այդպես էլ արեցին։ |
Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։
Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը։ Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ դարձավ։
Դու Ահարոնին կհայտնես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ՝ Իսրայելի որդիներին արձակելու իր երկրից։
Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը. Ահարոնը փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, վեր բարձրացնելով իր գավազանը, հարվածեց գետի ջրին և գետի ողջ ջուրը արյուն դարձրեց։
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։