Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Դու Ահարոնին կհայտնես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ՝ Իսրայելի որդիներին արձակելու իր երկրից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Դու խոսի՛ր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ. իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 7:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։


Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։


Նա քո անունից կխոսի ժողովրդի հետ, քեզ բերան կլինի, իսկ դու նրան կխոսես Աստծու անունից։


Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն անեն անապատում”»։


ասաց. «Ես եմ Տերը։ Ասա՛ եգիպտացիների արքա փարավոնին այն ամենը, ինչ կասեմ քեզ»։


Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց իրենց։


Դու էլ գոտեպնդվի՛ր, գնա՛ և ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրելու եմ քեզ։ Չերկնչես նրանցից և չվախենաս նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար,- ասում է Տերը։


Տերն ինձ ասաց. «Մի՛ ասա՝ “Մանուկ եմ ես”. ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս, ու այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։


Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր բաները, որ քեզ հետ խոսեցի, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մե՛ջ պահիր։


«Մարդո՛ւ որդի, քեզ դետ կարգեցի Իսրայելի տանը. ինձնից պատգամներ կլսես և նրանց կսպառնաս իմ անունից։


Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։


որովհետև չքաշվեցի ձեզ հայտնելու Աստծու կամքն ամբողջությամբ։


Ոչինչ մի՛ ավելացրեք իմ ասածին ու ոչինչ մի՛ կրճատեք դրանից։ Պահպանե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու այն պատվիրանները, որ ես պատգամում եմ ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ