Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 7:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացիների գիտունները։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը, նա նրանց չլսեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։

Տես գլուխը



ԵԼՔ 7:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։


Փարավոնը կանչեց եգիպտացիների իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացիների գիտունները նույնն արեցին իրենց կախարդությամբ։


Սակայն փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։


Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ողջ երկրում արյուն էր։


Փարավոնը վերադարձավ, մտավ իր տուն, և իր միտքը սրանով ևս չփոխվեց։


Եթե մարգարեներ են, ու նրանց մեջ կա Տիրոջ խոսքը, թող գան դեմս կանգնեն»։ Տերն այսպես է ասում. «Մնացած սպասքը, որ չհափշտակեց բաբելացիների արքան, երբ Հեքոնիային գերի տարավ Երուսաղեմից, պիտի Բաբելոն գնա»,- ասում է Զորությունների Տերը։ Իսկ Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը մնացած սպասքի՝ Երուսաղեմից Բաբելոն չտարվելու մասին


Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։