Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։
Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։
Ինչո՞ւ եք ձեր սրտերը կարծրացնում այնպես, ինչպես Եգիպտոսն ու փարավոնն էին կարծրացրել իրենց սրտերը։ Արդյոք չարձակեցի՞ն նրանց և չգնացի՞ն, երբ պատժեց նրանց։