ԵԼՔ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ, և սա ոչ թե երեկվանից կամ նախանցյալ օրվանից, և ոչ էլ այն պահից, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ և ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ. այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։ |
Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ո՞վ եմ ես, որ գնամ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ եգիպտացիների երկրից»։
Պատասխան տվեց Մովսեսն ու ասաց. «Եթե չհավատան ինձ և իմ ձայնին ականջ չդնեն՝ ասելով. “Աստված քեզ չի երևացել”, ի՞նչ ասեմ նրանց»։
Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, փարավոնն ինչպե՞ս ինձ կլսի, հատկապես որ ես լավ խոսող մեկը չեմ»։
Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
Ոմանք ասել են. «Նրա նամակները խիստ են ու ազդեցիկ, իսկ մարմնի տեսքը տկար է, խոսքը՝ արհամարհելի»։
Թեև ճարտար չեմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության մեջ, և դա ամբողջությամբ ամեն ձևով ցույց տվեցի ձեզ։