Քանդեց Տիրոջ տան մոտ գտնվող կադեսականների տունը, որտեղ կանայք Աստարտի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։
ԵԼՔ 35:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր կանայք հոժարակամ այծերի մազ էին մանում հմտությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։ |
Քանդեց Տիրոջ տան մոտ գտնվող կադեսականների տունը, որտեղ կանայք Աստարտի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։
և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։
Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապույտ, ծիրանի ու կարմիր գույնի թելեր ու բեհեզ էին հյուսում և նվեր բերում։
Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։
Մովսեսը կանչեց Բեսելիելին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր սրտում ունեին իմաստություն, և որոնց Աստված հանճար էր պարգևել, բոլորին, ովքեր հոժար կամքով ուզում էին ձեռնարկել ու ավարտել այդ գործը։
Հմուտ մասնագետները արհեստավորների հետ պատրաստեցին խորանի տասը վարագույր՝ կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր նրբահյուս բեհեզից. դրանք զարդարեցին ասեղնագործ քերովբեներով։