Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 36:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Հմուտ մասնագետները արհեստավորների հետ պատրաստեցին խորանի տասը վարագույր՝ կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր նրբահյուս բեհեզից. դրանք զարդարեցին ասեղնագործ քերովբեներով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Վրանի գործն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրները՝ մանած նուրբ կտավից և կապույտից, ծիրանագույնից և կարմիրից, և այն պատրաստեցին ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 36:8
14 Խաչաձեւ Հղումներ  

Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստված երկու քերովբեներ։ Մեկի բարձրությունը տասը կանգուն էր։


Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար վրան կանգնեցրեց։


և նրանց հետ գնաց Գաբավոնի բարձրավանդակը, որտեղ դրված էր Աստծու Վկայության խորանը, որ անապատում պատրաստել էր Տիրոջ ծառա Մովսեսը։


Սրբություն սրբոցի սրահում երկու քերովբեներ պատրաստեց փայտից և դրանք պատեց ոսկով։


Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։


Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և քեզ հետ կխոսեմ Քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք Ուխտի տապանակի վրա են. ամեն անգամ, երբ ցանկանամ մի հրաման տալ Իսրայելի որդիներին»։


Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝


Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու նրա վրայի Քավությունը և խորանի ողջ սպասքը,


«Ձեր բոլոր հմուտ մասնագետները թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրեց Տերը.


Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, իսկ լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսերը նույնն էին։


Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպեսզի դրանք կապեն կապուտակ, ծիրանի ու կարմիր ժապավենով և նրբահյուս բեհեզով։ Զարդարված եփուդի համար պատրաստեցին փոկեր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ