ԵԼՔ 34:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն իջավ ամպով, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ամպով իջավ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։ |
Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես գալու եմ քեզ մոտ ամպի սյունով, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ»։ Մովսեսը ժողովրդի ասածը պատմեց Տիրոջը։
Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։
Եվ ասաց. «Ես քո առաջ ցույց կտամ իմ փառքը և քեզ կհայտնեմ իմ անունը՝ Տեր. կողորմեմ նրան, ում ողորմելու եմ, և կգթամ նրան, ում գթալու եմ»։
Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։
Տերն իջավ ամպով, խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրայի ոգուց և դրեց յոթանասուն ավագների վրա։ Երբ ոգին հանգչեց նրանց վրա, նրանք մարգարեացան բանակում, բայց չշարունակեցին։
Տերն ամպի սյան մեջ իջավ և կանգնեց Վկայության խորանի դռանը։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և երկուսով դուրս եկան։
Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։