Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 33:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 33:9
17 Խաչաձեւ Հղումներ  

Աստված վերջացրեց իր խոսքը և բարձրացավ նրա մոտից։


Եվ Տերը, Աբրահամի հետ վերջացնելով խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։


Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և քեզ հետ կխոսեմ Քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք Ուխտի տապանակի վրա են. ամեն անգամ, երբ ցանկանամ մի հրաման տալ Իսրայելի որդիներին»։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Ողջ ժողովուրդը, տեսնելով խորանի դռանը կանգնած ամպի սյունը, ոտքի էր կանգնում, և յուրաքանչյուրը երկրպագում էր իր վրանի դռան մոտից։


Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։


Երբ Մովսեսը դեպի խորանն էր գնում, ողջ ժողովուրդը, ամեն մեկն իր վրանի դռան մոտ կանգնած, ուշադիր հետևում էր նրան, մինչև որ նա մտնում էր խորանը։


Քեզ հետ ոչ ոք թող չբարձրանա և լեռան վրա ոչ ոք թող չերևա։ Նույնիսկ արջառ ու ոչխար թող չարածեն լեռան մոտ»։


Տերն իջավ ամպով, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տեր։


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։


Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա հանգչեց ու ինձ ասաց. «Վե՛ր կաց և այն դա՛շտը ելիր, ու այնտեղ քեզ հետ պիտի խոսեմ»։


Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։


Երբ Մովսեսը մտավ Վկայության խորան՝ Տիրոջ հետ խոսելու, լսեց նրա ձայնը, որ խոսում էր իր հետ, որ գալիս էր Ուխտի տապանակի վրայի երկու քերովբեների միջև դրված Քավության վերևից։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։


Տերն իջավ ամպի սյունով ու կանգնեց Վկայության խորանի դռանը. ամպի սյունը կանգնեց խորանի դռանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ