Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
ԵԼՔ 32:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք եք գործել, բայց ես հիմա կբարձրանամ Աստծու մոտ, որպեսզի ձեր մեղքերի համար քավություն խնդրեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք. հիմա ես կբարձրանամ Տիրոջ մոտ, գուցե քավություն անեմ ձեր մեղքերի համար»։ |
Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
Թեև Դավթի տունը գոյություն ուներ, նրանք Իսրայելի թագավոր նստեցրին Նաբատի որդի Հերոբովամին, և Հերոբովամը Իսրայելին արգելեց ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տվեց։
Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։
«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։
Նրան և նրա հետնորդներին հավիտենական քահանայություն եմ խոստանում, որ նա իր Աստծու փոխարեն վրեժխնդիր լինելով՝ քավեց Իսրայելի որդիների մեղքերը”»։
Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։
Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, և նա ձեզ որոտ ու անձրև պիտի տա։ Դուք կիմանաք ու կտեսնեք, որ ձեզ համար թագավոր խնդրելով՝ մեծ չարություն գործեցիք ձեր Տիրոջ հանդեպ»։
Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։
Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, դուք թեև գործել եք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջից մի՛ խոտորվեք և Տիրոջը ծառայե՛ք ձեր ամբողջ սրտով։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։