Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։
ԵԼՔ 32:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե գինդերը և բերե՛ք ինձ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։ |
Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։
Ես նրան հարցրի ու ասացի. “Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ”։ Նա պատասխանեց. “Ես Մեղքայի և Նաքովրի որդի Բաթուելի դուստրն եմ”։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին
Տղամարդիկ, ամեն մեկը ինչ որ ցանկացավ, իրենց կանանցից բերեցին թանկագին քարեր, գինդեր, մատանիներ, ծամակալներ, մանյակներ ու ամեն տեսակ ոսկե անոթներ։ Բոլոր տղամարդիկ ոսկե նվերներ էին բերում Տիրոջը։
Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։
Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։
Դրա համար ես կփակեմ նրա ճանապարհները պատնեշներով ու կցանկապատեմ նրա ճանապարհները, և չի գտնի իր շավիղները։