ԵԼՔ 32:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին։ |
Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։
Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։
Մովսեսն ասաց. «Ո՛չ հարձակվողների կոչեր են և ո՛չ էլ պարտվածների աղաղակ։ Այլ գինուց ընդարմացած մարդկանց ձայնն եմ ես լսում»։
Տերն ասաց Մովսեսին. «Երկու քարե տախտակնե՛ր կոփիր՝ առաջին տախտակների նման, և ինձ մոտ՝ լե՛ռը բարձրացիր, և այդ տախտակների վրա կգրեմ այն պատգամները, որ առաջին տախտակների վրա էին, որոնք ջարդուփշուր արեցիր։
Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-
Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։
Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։
Նրանցից ոմանց նման կռապաշտ չլինենք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու, ապա ելան զվարճանալու» (Ելք 32.6)։
և ես այդ տախտակների վրա կգրեմ այն նույն պատգամները, որ կային առաջին տախտակների վրա, որոնք դու ջարդեցիր։ Սրանք կդնես տապանակի մեջ”։
«Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։