Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 34:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Տերն ասաց Մովսեսին. «Երկու քարե տախտակնե՛ր կոփիր՝ առաջին տախտակների նման, և ինձ մոտ՝ լե՛ռը բարձրացիր, և այդ տախտակների վրա կգրեմ այն պատգամները, որ առաջին տախտակների վրա էին, որոնք ջարդուփշուր արեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:1
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Տախտակներն Աստծու գործն էին, տախտակների վրա դրոշմած գիրը՝ Աստծու գիրը։


Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։


Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։


Եվ Մովսեսը քարե երկու տախտակներ կոփեց առաջին տախտակների նմանությամբ և վաղ առավոտյան վեր կենալով՝ բարձրացավ Սինա լեռը, ինչպես հրամայել էր իրեն Տերը. Մովսեսն իր հետ վերցրեց քարե երկու տախտակները։


Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։


Նա հայտնեց ձեզ իր ուխտը, պատվիրեց պահել տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ