նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։
ԵԼՔ 31:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Զգո՛ւյշ եղեք, պահե՛ք իմ շաբաթները, որովհետև դա իմ ու ձեր միջև դրված նշանն է սերնդեսերունդ, որպեսզի ճանաչեք, որ ես Տերն եմ՝ ձեզ սրբագործողը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։ |
նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։
Իմ ու Իսրայելի որդիների միջև հավիտենական նշան է, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար առավ և հանգստացավ”»։
Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, և նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։
շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանեք, ոչ մի գործ մի՛ արեք և շաբաթ օրը սո՛ւրբ պահեք, ինչպես պատվիրեցի ձեր հայրերին։ Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները
Իմ շաբաթն էլ նրանց տվեցի, որպեսզի իմ ու նրանց միջև նշան լինի, և որպեսզի նրանք իմանան, որ ես եմ Տերը, որ նրանց սրբագործում եմ։
իմ շաբաթները սո՛ւրբ պահեք, և դա իմ ու ձեր միջև թող նշան լինի, որպեսզի իմանաք, որ ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Եվ ազգերը կիմանան, որ ես եմ Տերը, որ նրանց մաքրեցի, որպեսզի սրբարանս հավիտենապես նրանց մեջ լինի”»։
Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։
Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։
Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանա այդ հողը, որ տալու եմ ձեզ իբրև Տիրոջ շաբաթ։
և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.
Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։
Հուդան՝ ծառան Հիսուս Քրիստոսի և եղբայրը Հակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրված եք Հայր Աստծուց, պահված և ընտրված Հիսուս Քրիստոսի համար.