Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 31:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Պահե՛ք շաբաթները, քանի որ շաբաթը սուրբ է ձեզ համար՝ ընծայված Տիրոջը։ Ով այն պղծի, թող մահվան դատապարտվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ անի, թող վերանա իր ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ուրեմն պահե՛ք շաբաթը, որովհետև դա ձեզ համար սուրբ է։ Ով որ այն պղծի, անպատճառ պիտի մեռցվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ կանի, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 31:14
17 Խաչաձեւ Հղումներ  

նրանց ծանուցեցիր քո սուրբ շաբաթը և քո ծառա Մովսեսի ձեռքով նրանց պատվիրաններ, հրամաններ և օրենքներ տվեցիր։


Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։


Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։


Այն մարդը, որ նույն այս բաղադրությամբ խունկ կպատրաստի հոտոտելու համար, կվերանա իր ժողովրդի միջից»։


Վեց օր աշխատե՛ք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը նվիրված սուրբ հանգստյան օր։ Ով շաբաթ օրը գործ անի, թող մահվան դատապարտվի։


այն բանի համար, որ իմ օրենքները մերժեցին, իմ հրամաններով չշարժվեցին, իմ շաբաթները պղծեցին և իրենց սրտի խորհուրդներին հետևեցին։


Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։


այն բանի համար, որ իմ օրենքները չգործադրեցին, իմ հրամանները մերժեցին, իմ շաբաթները պղծեցին, և աչքներն էլ իրենց հայրերի խորհուրդների վրա էին պահում։


Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։


Սա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը. այդ օրը ոչ մի գործ չպետք է անեք։ Դա վերաբերում է և՛ տեղաբնակ իսրայելացուն, և՛ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտին։


Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ