Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։
ԵԼՔ 30:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պետք է վճարեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը՝ քսան տարեկան և ավելին, պետք է տա Տիրոջ ընծան։ |
Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։
Իսրայելի որդիներից մեծահարուստը թող չավելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի Տիրոջը որպես տուրք հասանելիք կես երկդրամյանը, որպեսզի դա ձեզ համար քավություն լինի։
և երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը հավաքելով ողջ ժողովրդին՝ հաշվառեցին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։
Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։
ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։
«Հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելի որդիներին՝ քսան տարեկան և ավելի մեծ, ըստ իրենց նահապետական տների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։
“Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկան և ավելի մեծ տարիք ունեցող տղամարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, քանի որ ինձ չհետևեցին,