Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 30:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:13
17 Խաչաձեւ Հղումներ  

«Ո՛չ, տե՛ր իմ, անշուշտ լսել եմ, որ հողամասը չորս հարյուր սատեր արծաթ արժե։ Բայց այդ ի՞նչ է որ իմ ու քո միջև։ Դու թաղի՛ր քո ննջեցյալին»։


Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։


Եվ Հովասն ասաց քահանաներին. «Ողջ սուրբ արծաթը, որ նվիրվում է Տիրոջ տանը, լինի հաշվառման ենթարկված մարդկանց տուրքը կամ թե սրտի ցանկության նվեր,


Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պետք է վճարեն։


Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործված ոսկու կշիռը, որը գոյացել էր նվերներից, եղավ քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի։


Հարյուր տաղանդ արծաթ ձուլվեց խորանի հարյուր խոյակների և վարագույրի խոյակների համար.


Քսան դանգը հավասար կլինի մեկ սիկղի, իսկ քսանհինգ սիկղը՝ ձեր մեկ մնասին։


Բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի կշռաչափի. մեկ երկդրամյանը քսան դանգի համարժեք թող լինի։


տղամարդու պարագայում՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկանը, սրբարանի կշռաչափի հիսուն երկդրամյան արծաթ։


«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,


Հետգնումը թող տեղի ունենա ծննդից մեկ ամիս անցնելուց հետո, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հավասար է քսան դանգի։


յուրաքանչյուրի դիմաց՝ հինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սակագնի, ըստ որի՝ մեկ սիկղը հավասար է քսան դանգի։


Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,


Խնկով լցված ոսկե խնկամանների թիվը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարյուր քսան դահեկան էր։


Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ տալիս»,


Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։


Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ