Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 30:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Իսրայելի որդիներից մեծահարուստը թող չավելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի Տիրոջը որպես տուրք հասանելիք կես երկդրամյանը, որպեսզի դա ձեզ համար քավություն լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ ոսկյա իր որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ՝ թևնոց, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք»։


Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։


Նա չի պատկառել մեծապատիվ մարդկանցից, ոչ էլ պատիվ է ընծայել երևելի մարդկանց կամ մեծարել։


որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Այդ արյունը ես եմ տվել ձեզ՝ զոհասեղանին ձեր անձերը սրբելու համար, որպեսզի նրա արյունով քավվեն ձեր անձերը։


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։


Իսկ անիրավն իր անիրավության համաձայն հատուցում կստանա, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա։


Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։


Դավիթը գաբավոնացիներին ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ, ինչո՞վ քավություն անեմ, որ օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։


Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պետք է վճարեն։


Իսրայելի որդիներից կվերցնես Տիրոջ հասանելիք արծաթը և այն կհատկացնես Վկայության խորանի սպասավորությանը։ Դա Տիրոջ առաջ հիշատակ կլինի Իսրայելի որդիների համար՝ որպես քավություն նրանց»։


Հարյուր տաղանդ արծաթ ձուլվեց խորանի հարյուր խոյակների և վարագույրի խոյակների համար.


Երկրիդ ամբողջ ժողովուրդը այս երախայրիքները պետք է տա Իսրայելի իշխաններին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ