Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 29:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

դա թող հավիտենական օրենք լինի Ահարոնի և նրա որդիների վերաբերյալ՝ Իսրայելի որդիների համար, քանզի դա է նրանց բաժինը։ Եվ դա Իսրայելի որդիների՝ իրենց փրկության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք նվերը թող լինի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հավիտենական մի կանոն կդառնա Ահարոնի և նրա որդիների համար Իսրայելի որդիների կողմից, որովհետև դա բարձրացնելու ընծա է. և բարձրացնելու ընծա պիտի լինի Իսրայելի որդիների կողմից խաղաղության զոհերից. բուն իրենց բարձրացնելու ընծան Տիրոջ համար է։

Տես գլուխը



ԵԼՔ 29:28
18 Խաչաձեւ Հղումներ  

Քո եղբայր Ահարոնի համար սրբազան զգեստներ կպատրաստես պատվավոր և փառավոր ծառայության համապատասխան։


Խոյի կուրծքը, ինչպես նաև նրա զիստը, պիտի համարվի սուրբ, որ պիտի անջատվի խոյից Ահարոնի և նրա որդիների նվիրագործման համար.


Ահարոնի սրբազան զգեստներն իրենից հետո թող պատկանեն իր որդիներին, որպեսզի նրանք այդ զգեստով օծվեն, ու նրանց ձեռքերը սրբվեն։


«Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։


և ձեր առաջին խմորից Տիրոջը սերնդեսերունդ հաս տվեք։


Իսրայելի որդիների տասանորդները, որ հատկացնելու են Տիրոջն իբրև տուրք, տվեցի ղևտացիներին՝ որպես ժառանգություն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգություն չպիտի ունենան Իսրայելի որդիների մեջ»։


Ձեր ստացած բոլոր տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանեք, այդ թվում՝ նաև առաջին բերքից սրբագործվածից”։


Տերն ասաց Ահարոնին. «Ահա ես ձեզ հանձնեցի ինձ նվիրաբերված ընծաների պահպանությունը. Իսրայելի որդիների՝ ինձ նվիրած ամեն ինչ իբրև պարգև տալիս եմ քեզ ու քո հետնորդներին, և սա թող հավիտենական օրենք լինի։


նրա վրայից հանեց նրա հագուստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։


Պատերազմիկների բաժնից կառնես ու կտաս Եղիազար քահանային՝ իբրև Տիրոջը մատուցվելիք նվեր,


Մովսեսը Տիրոջ հասը՝ Աստծու նվերը, հանձնեց Եղիազար քահանային, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։


Ամեն մարդու սրբագործվածը իրենը թող լինի, իսկ եթե մեկն ընծա տա քահանային, նրան թող պատկանի”»։


Իսրայելի որդիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները թող քահանային պատկանեն։


Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։


Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։