Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Տերն ասաց Ահարոնին. «Ահա ես ձեզ հանձնեցի ինձ նվիրաբերված ընծաների պահպանությունը. Իսրայելի որդիների՝ ինձ նվիրած ամեն ինչ իբրև պարգև տալիս եմ քեզ ու քո հետնորդներին, և սա թող հավիտենական օրենք լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:8
32 Խաչաձեւ Հղումներ  

Քահանայի բոլոր զոհերը ողջակեզ պետք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտվի»։


Քահանայական դասի բոլոր արուները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբությունների սրբություն զոհ է։


«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ՝ ասելով. “Մեղքի համար զոհ մատուցելու կարգն այս է. մեղքի զոհը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզի զոհն են մորթում՝ Տիրոջ առջև։ Դա սրբությունների սրբություն զոհ է։


Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին՝ ամսամուտին, խորանը կանգնեցվեց։


Ահարոնին կհագցնես սրբազան հանդերձանքը, կօծես նրան, կսրբագործես նրան, և նա ինձ համար քահանայություն կանի։ Կբերես նրա որդիներին, նրանց հանդերձանքներ կհագցնես, կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, և նրանք ինձ համար քահանայություն կանեն։ Նրանց քահանայական օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական թող լինի»։


Ահարոնի սրբազան զգեստներն իրենից հետո թող պատկանեն իր որդիներին, որպեսզի նրանք այդ զգեստով օծվեն, ու նրանց ձեռքերը սրբվեն։


Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։


Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։


Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 44(45).6-7)։


Այն օրը քո ուսերից պիտի վերանա Ասորեստանի բեռը, և քո պարանոցից՝ նրա լուծը։


Եվ Տիրոջ՝ քո Աստծու առջև կասես. “Իմ տնից հանեցի այն, ինչ առանձնացված էր որպես սուրբ, և հանձնեցի ղևտացուն, եկվորին, որբին և այրուն՝ ըստ ինձ տված քո պատվիրանների, Տե՛ր, որոնք անտես չարեցի և չմոռացա։


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։


Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործությունների համար ինձ նվիրաբերվող նրանց բոլոր նվերներից, նրանց բոլոր զոհերից քեզ և քո որդիներին բաժին պիտի հասնի։


Գլխին օծության յուղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած և իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, ի նշան սգո, գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի,


Մովսեսը, վերցնելով օծության յուղից ու զոհասեղանի վրայի արյունից, ցանեց Ահարոնի ու նրա հանդերձանքի, նրա որդիների ու նրանց հանդերձանքների վրա և սրբագործեց Ահարոնին ու նրա հանդերձանքը, նրա հետ նաև նրա որդիներին ու նրանց հանդերձանքները։


Այդ մսին դիպչողը կսրբանա, և եթե դրա արյունից ընկնի զգեստի վրա, այն պետք է լվացվի մաքուր վայրում։


Կվերցնես զոհասեղանի վրա գտնվող արյունից ու օծության յուղից և կցանես Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա, որպեսզի սրբագործվեն ինքն ու իր զգեստները, նրա որդիներն ու նրա որդիների զգեստները։ Խոյի արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։


Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։


Իր յուրաքանչյուր ընծայի մի մասը Տիրոջը թող նվիրի, որպեսզի պատկանի խաղաղության զոհի արյունը հեղող քահանային։


Տերն ասաց Մովսեսին.


Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին կարգադրեց, որ տան քահանաների ու ղևտացիների բաժինը, որպեսզի կարողանան կատարել Տիրոջ տան սպասավորությունը։


Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։


դա թող հավիտենական օրենք լինի Ահարոնի և նրա որդիների վերաբերյալ՝ Իսրայելի որդիների համար, քանզի դա է նրանց բաժինը։ Եվ դա Իսրայելի որդիների՝ իրենց փրկության համար Տիրոջ առաջ զոհաբերվելիք նվերը թող լինի։


Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։


Իսրայելի որդիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները թող քահանային պատկանեն։


«Ղևտացի քահանաները՝ Ղևիի որդիները, երկրից բաժին ու ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների հետ։ Տիրոջն արված նվիրաբերումնե՛րը թող լինեն նրանց բաժինը. դրա՛նք թող ուտեն։


Հաշիվ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին հանձնում գործավորներին տրվելիք արծաթը, որովհետև նրանք վստահելի էին,


Երբ այս բանը հրամայեց, իսրայելացիները առատորեն բերեցին ցորենի, գինու, ձեթի, մեղրի և դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայելացիներն ու Հուդայի բնակիչները առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ