Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 28:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եփուդը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։

Տես գլուխը



ԵԼՔ 28:6
11 Խաչաձեւ Հղումներ  

կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ,


սարդիոնի քարեր, նաև հղկված ակնաքարեր՝ զարդարելու քահանայական լանջապանակը և պատմուճանը։


«Խորանը պատրաստի՛ր տասը վարագույրով՝ մանված բեհեզից և կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր կերպասից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։


Թող լինեն երկու կտորներ, որոնք կարող են իրար կապվել երկու ծայրերից։


Զգեստներն առնելով՝ կհագցնես Ահարոնին՝ քո եղբորը, երկար շապիկը, պատմուճանը, եփուդն ու լանջապանակը։ Լանջապանակը կամրացնես եփուդին։


Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։


Ահարոնին հագցրեց շապիկը և գոտին կապեց նրա մեջքին, գցեց պատմուճանը, դրա վրա դրեց եփուդը և այն եփուդի ժապավեններով ամրացրեց նրա վրա։


Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։


Աքիմելեքի որդի Աբիաթարը, որ Դավթի մոտ էր փախել, Դավթի հետ իջավ Կեիլա՝ իր ձեռքին ունենալով եփուդը։


Դավիթը զորացավ իր Տիրոջով և ասաց Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային. «Մոտեցրո՛ւ եփուդը»։ Աբիաթարն այն մոտեցրեց Դավթին։